slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն

Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն՝ կազմակերպության փորձագիտական անձնակազմի մասնակցությամբ:

Խորհրդակցության շրջանակներում փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեց ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։ Մատնանշվեց ծավալուն փորձաքննություններ իրականացնող փորձագիտական ստորաբաժանումների կողմից աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական այն քայլերի ամբողջությունը, որոնք նոր թափ կհաղորդեն աշխատանքների ընթացքին, հատկապես զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառների հատուկ գիտելիքների կիրառմամբ հետազոտական աշխատանքների զուգահեռ, հաջորդական, նաև համալիր կատարման սահուն ընթացքի ապահովման համար: Ընդգծվեց նաև 01.07.2022թ․-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված փորձագետի իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների իրականացմանն ու հավաստի արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների և գրությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:

Քննարկվեցին նաև քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի, ինչպես նաև վարչական վարույթի և ոլորտային այլ օրենքների շրջանակներում իրականացվող փորձաքննությունների ընթացքի ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանձնարարականներ տրվեցին Կազմակերպության տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալին և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներին՝ ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում առաջնահերթության կարգով ավարտելու նախորդ տարիներից փոխանցված, ինչպես նաև 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նշանակված փորձաքննությունները։

Տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից խիստ կարևորվեց նաև փորձագիտական բնագավառի ենթակառուցվածքների պահպանմանն ու զարգացմանը՝ փորձաքննությունների իրականացման գիտական ապահովմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ գործող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման, նորերի ներդրման և կիրառման, փորձաքննությունների ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող մեթոդների կիրառմամբ կատարման համար:

Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ փորձաքննությունների և գիտության գծով տնօրենի տեղակալներին, բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ նշված բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ իրականացման համար:

Ա. Հովսեփյանն ընդգծեց նաև աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում այն խնդիրների (կազմակերպչական, նյութատեխնիկական ապահովման և այլ) վերհանման կարևորությունը, որոնք այս կամ այն կերպ կարող են խոչընդոտել գործառույթների ժամանակին, բազմակողմանի և լիարժեք իրականացմանը:

Տրվեցին նաև հանձնարարականներ այլ ընթացիկ աշխատանքների պատշաճ ապահովման, այդ թվում փորձագետների մասնագիտական հմտությունների շարունակական զարգացման և կատարելագործման իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ խորհրդակացությունները կրում են պարբերական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow